Երբ է նախատեսվում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին ծրագրվում է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով անցկացնել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հաղթանակի օրվա հետ ծրագրված է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը տեղի կունենա նախօրեին», — ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ում է Կրեմլը հրավիրելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։

Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել էր, որ համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Մոսկվայում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031