Երասխի ճանապարհին վթարից հոսպիտալացված 5-ամյա երեխայի վիճակը ծանր է, քույրը և եղբայրը մահացել են

Նախօրեին Երասխի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով բժշկական կենտրոն տեղափոխված 5-ամյա երեխայի վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։

Ինչպես հայտնել ենք՝ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 21:54-ին Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների մոտ, բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1987 թ.) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1982 թ.), որի մեքենայի մեջ գտնվել են նրա ընտանիքի 4 անդամները, որոնցից 3-ը՝ երեխա։

10 ամյա աղջիկը՝ 2014 թվականի ծնված Ի․ Գ․-ն, տեղում մահացել է։ Դեպքի վայր ժամանած փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված Մ․ Ղ․-ին (ծնված 1989 թ.), Յ․ Գ․-ին (ծնված 2024 թ.), վերջիններիս, ինչպես նաեւ 2019 թ. ծնված Ե․ Գ․-ին, ընտանիքի հորը, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Յ․ Գ․-ի՝ 3 ամսական փոքրիկի մահը, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ ողբերգական վթարի հետեւանքով ողջ մնացած երեխան տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր մանկական բժշկական կենտրոն եւ այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ ԲԿ-ից հայտնեցին, որ վիճակը գնահատվում է ծանր։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031