Ինչու է աշխատանքից ազատվել ԵՊՀ դասախոս Աբրահամ Գասպարյանը. պարզաբանում են ԵՊՀ-ից

ԵՊՀ դասախոսներ Աբրահամ Գասպարյանը եւ Մենուա Սողոմոնյանը քաղաքական դրդապատճառներով չեն ազատվել պաշտոնից: ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը հայտնում է, որ նրանց հետ աշխատանքային պայմանագիրը լրացել է եւ այլեւս չի երկարաձգվել:

«Ընդդիմադիր հայացքներ ունեցող այլ դասախոսներ էլ կան, որոնք դասավանդում են ԵՊՀ-ում այս պահին»,- ասաց նա: ԵՊՀ դասախոս բրահամ Գասպարյանն այսօր էր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել, որ այլեւս չի դասավանդելու ԵՊՀ-ում։ Նա նշել էր, որ պատճառը քաղաքական է։

«Անձամբ հետամուտ եմ լինելու այս որոշման դեմ պայքարելու և իմ դասախոսական կարգավիճակը վերականգնելու գործում»,- գրել էր նա: Նախօրեին էլ Մենուա Գասպարյանն էր հայտնել, որ իրեն աշխատանաքից ազատել են եւ այլեւս չի դասավանդելու ԵՊՀ-ում:

«Ցավով տեղեկացնում եմ նաև, որ 16 տարի դասավանդելուց հետո այս տարի առաջին անգամ զրկվել եմ Մայր բուհում դասավանդելու հնարավորությունից։ ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը հրաժարվել է ինձ հետ կնքել աշխատանքային նոր պայմանագիր և ազատել է ինձ աշխատանքից․ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ որոշել է, որ ես չպետք է ունենամ ուսումնական բեռնվածություն․ իմ բոլոր դասընթացները «երջանիկ պատահականությամբ» հանվել են կա՛մ ուսումնական պլաններից, կա՛մ քաղաքագիտության ամբիոնի բալանսից։ Այդ ամենը տեղի է ունեցել հապճեպ, առանց ինձ հետ քննարկելու, անգամ առանց ինձ տեղեկացնելու»,- գրել էր նա՝ հավելելով, որ ինքը պայքարելու է այս որոշման դեմ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031