Զինծառայողի դին հայտնաբերվել է, նախնական տվյալներով, իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով. ՔԿ

Զինծառայող Էդգար Ալեքսանյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել, որ առավոտյան ՊՆ զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Ալեքսանյանի դին՝ նախնական տվյալներով՝ իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով:

Դիակի արտաքին զննությամբ կզակի շրջանում հայտնաբերվել է հրազենային վնասվածք: Բռնության այլ հետքեր չեն արձանագրվել, նշում է իրավապահ մարմինը։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031