Արցախցիները պատրաստ են վերադառնալ հայրենիք, բայց դա պիտի լինի արժանապատիվ, միջազգային երաշխիքներով. Շահրամանյան

Արցախ վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով, ու միայն այդ դեպքում արցախցիները պատրաստ են բանակցել այդ հարցը շուտափույթ լուծելու համար։ Արցախի անկախության օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Մեր վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով և, որպեսզի դա լինի արժանապատիվ ու արդարացի կերպով։ Ամենակարևորն այն է, որ մենք մեզ ապահով զգանք մեր հայրենիքում։ Եթե այդ չափանիշներն ապահովվեն, ապա պատրաստ ենք նաև բանակցել այդ հարցերը շուտափույթ լուծելու համար։ Վերադարձը մեր իրավունքն է, ու դա չի կարող հակասել ՀՀ պետական շահերին»,– նշեց Շահրամանյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930