Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանին անվանել է «օկուպանտ երկիր»՝ նշելով, որ «սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»:
«Եթե ուշադրություն դարձնենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հարաբերությունների համակարգին, ապա կտեսնենք, որ կան շատ փոքր թվով պետություններ, որոնք օկուպանտներ և ագրեսորներ են, որոնց թվում է նաև Հայաստանը», — ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հիքմեթ Հաջիևը հիշեցնելով, որ Իրաքի և Քուվեյթի պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են կիրառվել՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ, ընդգծել է. — «Մենք գտնում ենք, որ նմանատիպ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ».
Նա նաև նշել է, որ «վաղուց եկել է Մինսկի խումբը լուծարելու ժամանակը»: «Այն, որ Հայաստանը օրակարգում է պահում այս ինստիտուտը և շարունակում է ջանքերն այս ուղղությամբ, հուշում է, որ Երևանը փորձում է անավարտ հակամարտության տպավորություն ստեղծել՝ իր արևմտյան աջակիցների հետ միասին՝ փորձելով իր ձեռքում պահել ազդեցության որոշակի միջոց»։
Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների վերաբերյալ հայտարարությանը, Հիքմեթ Հաջիևն ասել է. «Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս կա կետ, որը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ դա չի փոխվել, մենք լուրջ խնդիրներ ենք տեսնում երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերման հարցում։ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում որևէ պետության նկատմամբ, և սա ադրբեջանական ժողովրդի օրինական կամքն արտացոլող փաստաթուղթ է։ Մենք այս համեմատությունը համարում ենք բառախաղ։ Ուստի խորհուրդ ենք տալիս Հայաստանի վարչապետին և քաղաքական ղեկավարությանը քայլեր ձեռնարկել իրական խաղաղության օրակարգը խթանելու, տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ խաղաղ օրակարգին աջակցելու համար»։
Վարչապետ Փաշինյանը շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում նշել էր, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Խաղաղությունը երբ որ կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը, կարծում եմ, կարող է հարցեր առաջացնել: Խնդիրն այստեղ ժամկետի մասին է, որովհետև իմ տրամաբանությամբ՝ ընդհանրապես պետք չի կառքը ձիուց առաջ դնել և հարց է, թե արդյոք արդյունավետ ու ճիշտ ճանապարհ է այդ թեման դարձնել քննարկման առարկա հիմա, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք»:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ ճեպազրույցում նաև նշել է, որ ներկայումս համաձայնեցված Հայաստան և Ադրբեջան միջև կանոնակարգերը։ Համաձայնագրին համապատասխան հիմք և շրջանակ է ստեղծվում սահմանազատման գործընթացի համար։ Գործընթացը կշարունակվի երկկողմ հիմունքներով՝ փոխըմբռնման պայմաններում։ Սահմանների սահմանազատման գործընթացը կրում է զուտ երկկողմ բնույթ, նշել է նա։
«Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև գործընթացն ընթանում է խաղաղության և փոխըմբռնման պայմաններում, մենք կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա, որ Եվրամիության սահմանային առաքելությունը գործի հայկական կողմի սահմանի մոտ եկել է դադարեցնելու այս առաքելության գործունեությունը»,- հավելել է Հաջիևը: