Skip to main content

Կան ձախողումներ, որոնց առիթով ընթանում են ուսումնասիրություններ. վարչապետը՝ ANIF–ի լուծարման մասին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) հետ կապված եղել են ձախողումներ, որոնց առիթով այժմ ուսումնասիրություններ են ընթանում:

  Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ANIF-ի լուծարմանը:

 «Այո, այդտեղ կան ձախողումներ: Եվ այդ ձախողումների առիթով կան ուսումնասիրություններ: Շարունակվում են ուսումնասիրությունները: Հույս ունեմ, որ այդ ուսումնասիրությունների արդյունքներով կստանանք պատասխաններ»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ ցանկացած երկրում կան ձախողված գործընթացներ:

 «Եթե ուզում ենք, որ որևէ պրոցես չձախողվի, ապա պետք է որևէ պրոցես չնախաձեռնենք: Իսկ դա իր հերթին նշանակում է ճահճացում»,–ասաց նա:

Վարչապետը ընգդծեց՝ պետք է աշխատել՝ հասկանալով, որ այդ աշխատանքը ոչ միայն բերելու է արդյունքներ, այլ նաև հետևանքներ: Ամեն առանձին դեպք պետք է ուսումնասիրվի:

«Ինչքանով, որ գիտեմ, այդ փաստի առիթով քրեական գործ կա հարուցված: Եթե չեմ սխալվում՝ այդ քրեական գործը հարուցված է նաև Պետական վերահսկողական ծառայության արած ուսումնասիրությունների հետևանքով, որը, հասկանալիորեն, տեղի է ունեցել իմ հանձնարարությամբ: Այո, ես կիսում եմ այդ մտահոգությունները: Եվ կարծում եմ, որ պետք է ստանանք պատասխաններ»,–նշեց Փաշինյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930