Պիտի ուղիղ ասեմ, որ այս պահին մենք որոշում չունենք․ Փաշինյանը՝ Ադրբեջանում կայանալիք COP 29-ին մասնակցելու մասին

Ադրբեջանում COP29-ին մասնակցելու վերաբերյալ Հայաստանը դեռ որոշում չունի։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատշաճ ժամանակում որոշում կկայացնենք` կմասնակցենք Ադրբեջանում անցկացվելիք COP 29-ին, թե ոչ։

Պետք է ուղիղ ասեմ, որ այս պահին մենք որոշում չունենք, ընդհանուր իրադրությունը, գործընթացները, մթնոլորտն այդ որոշման վրա չեն կարող չազդել»,-ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930