Ո՞ր երկրներում կփոխվեն ՀՀ դեսպանները

Իշխանությունը սկսել է մտածել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների փոխատեղումների հարցի մասին։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

«Խոսրով Հարությունյանի փեսային` Արմեն Պապիկյանին, Ավստրիայից կտեղափոխեն Ստրասբուրգ` ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, իսկ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանին կտանեն Փարիզ, Ֆրանսիայում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հավանաբար, կմեկնի Շվեյցարիա` Ժնև, ՄԱԿ-ում ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն էլ կտեղափոխվի Վիեննա»,– գրում է թերթը։

Թերթը գրում է, որ ռոտացիա է սպասվում նաև արաբական երկրներում պաշտոնավարող դեսպանների շրջանում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին էլ «Հրապարակը» գրեց, որ Ուրկաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանին մտադիր են տեղափոխել Իտալիայում ՀՀ դեսպան։ Այժմ, ըստ թերթի, Կարապետյանն անօրինական հիմունքներով է աշխատում, քանի որ արդեն 2 ամիս է, ինչ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30