Դուրովը ևս 48 ժամ կմնա կալանքի տակ

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ևս 48 ժամ կմնա կալանքի տակ՝ կիբեռհանցագործությունների հետաքննության շրջանակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Փարիզի դատախազության աղբյուրին։

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Հիշեցնենք՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է «Լե Բուրժե» օդանավակայանում։ Նա մասնավոր ինքնաթիռով, ըստ աղբյուրների, ժամանել էր Ադրբեջանից։ Գործը, որով հարցաքննվում է Telegram սոցիալական ցանցի հիմնադիրը, վերաբերում է 12 հանցագործությունների։ դրանց մեծ մասը կիբերհանցագործություններ են։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031