Տիգրան Ավանեսյանը մերժել է Հայաստանի հավաքականի հրավերը

Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը Հայաստանի հավաքական էր հրավիրվել Ալեքսանդր Պետրակովից՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստը մերժել է Հայաստանի հավաքական հրավերը, քանի որ «Բալթիկան» նույն ժամանակահատվածում Առաջին լիգայի հանդիպում ունի «Տյումենի» հետ։

Հաղորդվում է, որ Ավանեսյանը որոշել է մնալ ակումբում և օգնել իր թիմին այդ խաղում։

Հիշեցնենք, որ սեպտեբերի 7-ին Հայաստանի հավաքականը տանը կընդունի Լատվիային, իսկ 3 օր անց՝ սեպտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30