Հայաստանին վերաբերվող հիմնական արտաքին քաղաքական հարցերը քննարկվում են նաև ՀՀ-ի բացակայության պայմաններում. Աբրահամյան

Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր մեկնում է Անկարա` հանդիպելու իր թուրք գործընկերոջը: Ըստ այդ հանդիպման պաշտոնական հաղորդագրության, քննարկվելու է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող թեմաներ: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Օրեր առաջ էլ հայ-ադրբեջանական թեման երկկողմ քննարկման առարկա էր դարձել Բաքվում` ՌԴ նախագահի այցի շրջանակներում:

Ի՞նչ է ստացվում. Հայաստանին վերաբերվող հիմնական արտաքին քաղաքական հարցերը ոչ միայն քննարկվում են Հայաստանից դուրս, այլ նաև ՀՀ-ի բացակայության պայմաններում:

Արտաքին դերակատարները, մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները սահմանում են օրակարգեր, առաջնահերթություններ, իսկ հայաստանյան իշխանությունները միակ բանը որ ստեղծված իրավիճակում անում են` հասարակությանը արհեստական լայվերով, տիկտոկյան նյութերով շրջափակելն է ու առանցքային խնդիրներից մեկուսացնելն է»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30