Բանտերում քաղբանտարկյալներին այցելությունները շատ փաստաբանների, պատգամավորների համար առօրյա աշխատանքի մաս է դարձել. Աբրահամյան

Բանտերում քաղբանտարկյալներին այցելությունները շատ փաստաբանների, պատգամավորների համար առօրյա աշխատանքի մաս է դարձել: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ցավոք, իշխանությունն ամեն ինչ անում է, որ այդ ուղղությամբ այցերը մշտապես ակտուալ լինեն:

Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Նարեկ Մալյանին, ով 25 օր հետո ազատության մեջ կհայտնվի:

Նարեկը 1 տարվա ազատազրկման է ենթարկվել, որի ժամկետը կլրանա սեպտեմբերին:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Արմեն Աշոտյանին, ով 1.2 տարի է ապօրինի անազատության մեջ է, իսկ նրա գործով դատական նիստերը վաղուց անցել են բարոյականության և տրամաբանության գծերը:

Չնայած այն հանգամանքին, որ մեծ թվով քաղբանտարկյալներ այս պահին ազատության մեջ են, սակայն քրեական գործերը չեն կարճվում և իշխանությունը տարբեր միջոցներով այդ հանգամանքը որպես ճնշման միջոց է կիրառում»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30