ՀՀ ԱԳՆ-ն կարող ա՞ համաձայն է «ու՞մ են հայերը պետք՝ բացի մեզնից» արտաքին քաղաքական ընկալման հետ. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀՀ ԱԳՆ-ն կարող ա՞ համաձայն է «ու՞մ են հայերը պետք՝ բացի մեզնից» արտաքին քաղաքական ընկալման հետ…
Հեռու չէ այն օրը, որ մի օր էլ արևմուտքից կասեն նման մի բան, ու որպես բոլորի համար գլխացավանք, վերջնական կհայտնվենք արտաքին հարաբերությունների լուսանցքում:»։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քննադատել է Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ հայտարարելով, թե «հայերը ոչ մեկին պետք չեն՝ բացի մեզնից»։
«Նայեք Հայաստանի քաղաքականությանը։ Մի՞թե դա քաղաքականություն է, ո՞ւմ են նրանք պետք՝ բացի մեզնից։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին», — հայտարարել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031