Մաքսային մարմինը ձեռնարկել է միջոցներ՝ «Բագրատաշեն»-ում թոթափելու ծանրաբեռնվածությունը

Մաքսային մարմինը «Բագրատաշեն» մաքսային անցման կետում գոյացած հերթերը, ծանրաբեռնվածությունը թոթափելու և բեռնատարների թողունակությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկել է քայլեր:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից:

ՊԵԿ-ից հիշեցրել են՝ Վերին Լարսի անցակետից դեպի Վրաստան ուղղությամբ մարդատար մեքենաների հոսքով պայմանավորված՝ Լարսում գոյացել էին աննախադեպ կուտակումներ, որի պատճառով առաջնահերթություն էր տրվել մարդատար մեքենաների հոսքը թեթևացնելուն:

«Մեծ տեմպով Լարսից բաց են թողնվել բեռնատար տրանսպորտային միջոցները, որի հետևանքով «Բագրատաշեն» մաքսային անցման կետում գոյացել են հերթեր: Այնուամենայնիվ, մաքսային մարմինը ձեռնարկել է միջոցներ՝ «Բագրատաշեն» մաքսային անցման կետում ծանրաբեռնվածությունը թոթափելու և բեռնատարների թողունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասել են կոմիտեից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ132-կմ135 հատվածում գտնվող Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով 2024 թվականի օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին ժամը 10:00-19:00-ն ընկած հատվածում սահմանափակվելու է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930