Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը դատապարտում է Գազայի դպրոցի վրա Իսրայելի հարվածը

Քաղաքացիական ենթակառուցվածքները չպետք է դառնան ռազմական հարվածների թիրախ, հայտարարել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին սոցիալական ցանցի իր X-ում՝ կապված Գազայի դպրոցի վրա իսրայելական հարվածի հետ:

Ավելի վաղ պաղեստինյան շտապ օգնության ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբաին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի համար:

Նախնական տվյալներով՝ զոհվել է 100 մարդ։

«Հերթական սարսափի օր Գազայում: Հերթական հարվածը դպրոցին և տասնյակ պաղեստինցիների սպանության մասին հաղորդումներ, ներառյալ կանայք, երեխաներ և ծերեր: Դպրոցները, ՄԱԿ-ի գործակալությունները և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախ չեն»,- գրել է նա:

Լազարինիի խոսքով՝ հակամարտող կողմերը պետք է պաշտպանեն խաղաղ բնակիչներին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031