ՕԽ-2024. Վազգեն Թևանյանը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մրցումային վերջին օրը` օգոստոսի 10-ին, պայքարի մեջ է մտել ըմբշամարտից Հայաստանի վերջին ներկայացուցիչ, ազատոճային Վազգեն Թևանյանը (65 կգ)։

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թևանյանը Փարիզ-2024-ի իր առաջին գոտեմարտում մրցել է Վրաստանի ներկայացուցիչ Գոդերձի Ձեբիաշվիլիի դեմ և 11:0 հաշվով ժամանակից շուտ ջախջախիչ հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ։

Քառորդ եզրափակչում Թևանյանը կմրցի Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուլգա Թումուր Օչիրի հետ:

Աղբյուր  ArmSport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930