Skip to main content

Կուրսկում իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տվյալներ չկան. ԱԳՆ խոսնակ

Կուրսկում իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների կամ հայերի առկայության մասին այս պահին տվյալներ չկան, այս մասին հայտնում է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Ռուսաստանն օգոստոսի 6-ից 11-ը արտակարգ դրություն է հայտարարել Կուրսկի մարզում, որտեղ արդեն չորրորդ օրն է՝ ուկրաինական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում։

Ուկրաինային սահմանակից Կուրսկի մարզում, Ռուսաստանի 2020-ի մարդահամարի տվյալներով, ավելի քան 5 հազար հայ է ապրում։ Հայ համայնքը մեծությամբ երկրորդն է ուկրաինականից հետո։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930