Երվանդ Մկրտչյանն ավարտեց մրցելույթը Փարիզի Օլիմպիական խաղերում

Հայաստանի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանն ավարտել է մրցելույթը Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում:

Երկրորդ՝ սփոփիչ մրցապայքարում Մկրտչյանն այսօր Փարիզի «Ստադ դե Ֆրանսում» 800 մետր վազքատարածությունը հաղթահարել է 1:50.07 վայրկյան արդյունքով և 32 մարզիկիների պայքարում գրավել է 28-րդ տեղը:

Երեկ Երվանդ Մկրտչյանը որակավորման փուլում 800 մետր տարածությունը հաղթահարել էր 1:49.91 արդյունքով և Հայաստանի նոր ռեկորդ սահմանել:

Հիշեցնենք՝ Երվանդ Մկրտչյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Նա աթլետիկայի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչն էր:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031