ՕԽ-2024. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պարտվել է Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Գալստյանն իր առաջին Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտել է իրանցի Սաեդ Էսմաելիի հետ և 4:10 հաշվով ցավալի պարտություն կրել: Նշենք՝ առաջին մրցափուլի ավարտին Գալստյանը տուշեով հաղթանակի հնարավորություն ուներ, սակայն զիջեց մրցակցին:

Ավելի վաղ Գալստյանը քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի գործող չեմպիոն կուբացի Սանչեսին, իսկ մեկնարկային գոտեմարտում ուժեղ էր գտնվել Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյից:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարի մեջ կմտնի Մալխաս Ամոյանը, իսկ ավելի ուշ Օլիմպիական երկրորդ ոսկու համար մրցագորգ դուրս կգա Արթուր Ալեքսանյանը։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930