Փարիզ-2024. Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին Հայաստանն ունի երեք մասնակից

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին մրցապայքարի մեջ կմտնեն ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանն ու աթլետ Երվանդ Մկրտչյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանի առաջին մրցակիցը 67 կգ քաշային կարգում կլինի Էկվադորից Անդրես Մոնտանոն:

Երեկոյան մրցահերթում` Երևանի ժամանակով 20:15-ից սկսած, իր երկրորդ օլիմպիական ոսկե մեդալի համար կմրցի Արթուր Ալեքսանյանը: Ով օգոստոսի 6-ին հաղթել է նախորդ երեք գոտեմարտերում:

Եվ Երևանի ժամանակով 13:55-ից սկսած «Stade de France»-ում Օլիմպիական խաղերում իր առաջին մեկնարկը կունենան աթլետ Երվանդ Մկրտչյանն, ով ուժերը կփորձի 800 մետր վազքում: Նա ընդգրկված է երրորդ մրցահերթում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30