Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայությունը նախապատրաստվել է Երուսաղեմի տարածքում ստորգետնյա բունկերի շահագործմանը, որտեղ Իսրայելի ղեկավարությունը կարող է երկար ժամանակ մնալ և Իրանի կողմից հնարավոր հարձակման դեպքում այնտեղից կառավարել երկիրը։
Այս մասին հայտնել է Walla պորտալը։
Շուրջ 20 տարի առաջ կառուցվածի և մի քանի հարյուր մարդու համար նախատեսված բունկերը բերվել է աշխատանքային վիճակի՝ ելնելով «Հեզբոլլահ» շարժման և Իրանի կողմից սպասվող հնարավոր հարձակման տեղեկություններից:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից հետո 10 ամսվա ընթացքում ոչ մի անգամ այն չի օգտագործվել բուն նշանաությամբ, սակայն մի քանի անգամ երկրի ռազմաքաղաքական կաբինետի նիստեր են անցկացվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ The Jerusalem Post-ի, Իրանը հարձակման մասին ուղերձ է փոխանցել Իսրայելին: