Վարչապետը ծանոթացել է Բագրատաշենի մոդուլային մանկապարտեզի և դպրոցի շինարարության ընթացքին

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի և նոր դպրոցի շինարարության ընթացքին։

«Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի շինարարությունն ընթացքի մեջ է: 144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 874,3 մլն դրամ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը։

Նա հայտնել է, որ Բագրատաշենում մեկնարկել են նաեւ նոր դպրոցի կառուցման աշխատանքները։

«Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Ծրագրի արժեքը 1մլրդ դրամ է»,- տեղեկացրել է Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930