Բաքուն միջազգային հանրությունից միջոցներ է պահանջում «ականների սպառնալիքը» վերացնելու համար

Բաքուն միջազգային հանրությունից արդյունավետ միջոցներ է պահանջում «ականների սպառնալիքը» վերացնելու համար։

Ադրբեջանի արտգործնախարարության համապատասխան հայտարարությունը հաջորդում է երկրի իրավապահ մարմինների հաղորդագրութանը, որի համաձայն Ղազախի շրջանում չորս մարդ է վնասվածքներ ստացել ականի պայթյունի հետևանքով։

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել ապրիլին Հայաստանի կողմից Բաքվի վերահսկողությանը հանձնված գյուղերից մեկում՝ Ղըզլհաջիլիում։

«Ականներից տուժածների աճող թիվն անհրաժեշտ է դարձնում միջազգային հանրության կողմից արդյունավետ գործողությունների ձեռնարկումը՝ այդ սպառնալիքը վերացնելու համար», — ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ականների արգելման մասին միջազգային կոնվենցիաներին չեն միացել։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվեց 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը։ Բաքուն հաղորդեց, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031