ԵՄ ֆինանսավորմամբ ձեռքբերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են

«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ձեռքբերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են։ Ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 5 էլեկտրական ավտոբուս։

«Ինչպես որ գնացքն է առաջինը Գյումրի մտել, այնպես էլ ամբողջ Կովկասում առաջին էլեկտրական ավտոբուսները մտան Գյումրի: Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի իր մեջ, այդ թվում նաև՝ ավտոբուսները, որոնք ամբողջությամբ էլեկտրական են: Մենք ինֆորմացված ենք, որ Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրի են մտնում: Մեզ մոտ կարծես ավանդույթ է. գնացքն էլ առաջինը Գյումրի է մտել, սա պարծենալու բան է: Մտածում ենք՝ աստիճանաբար մեր երթուղայինները փոխարինել էլեկտրական ավտոբուսներով: Այդ մասով արդեն քննարկում ենք հնարավոր ծրագրերն ու միջոցները»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Էլեկտրական ավտոբուսների ուղեվարձը, քաղաքապետի խոսքով, կլինի 100 դրամ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031