Խոշոր ավտովթար Երևանում. 3 անձ հոսպիտալացվել է

Օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:20-ի սահմաններում Նաիրի Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Վարդան Հովհաննիսյանի վարած «BMW» մակնիշի և Ռոբերտ Մադինյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031