Կապանի հրաձգարանի հարակից տարածքում մահացածը 64-ամյա քաղաքացի է: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասներ ներկայացնելով պայթյունի դեպքից:
«Հուլիսի 20-ին՝ ժամը 18.45-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի հրաձգարանի հարակից տարածքում դի կա:
Նշված վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ:
Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 64-ամյա քաղաքացին մահացել է պայթյունի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են»,-ասվում է հաղորդագրությունում:
Դեպքի մասին հաղորդագրություն է տարածել նաև ՊՆ-ն, որտեղ նշվում է. «Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակում, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է»: