Եղվարդում ինքնաթիռի վթարման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են առաջնային ու անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ։ Քննության որոշակի փուլում, հնարավորինս օպերատիվ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», — գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Եղվարդի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է ՊՆ-ին պատկանող ուսումնամարզական Յակ-52 ինքնաթիռ, ինչի հետևանքով կա 2 զոհ: Ինքնաթիռի կործանման մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ-ն ստացել է Ժամը 09։30-ին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031