ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ներկայացրել է Եվրոպայի 2024 թվականի վերջին առաջնության լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ՝ Միք Մենյան (Ֆրանսիա),

Պաշտպաններ՝ Կայլ Ուոքեր (Անգլիա), Ուիլյամ Սալիբա (Ֆրանսիա), Մանուել Ականջի (Շվեյցարիա), Մարկ Կուկուրելլա (Իսպանիա),

Կիսապաշտպաններ՝ Ռոդրի, Դանիել Օլմո, Ֆաբիան Ռուիս (բոլորը՝ Իսպանիա),

Հարձակվողներ՝ Լամին Յամալ, Նիկո Ուիլյամս (երկուսն էլ՝ Իսպանիա), Ջամալ Մուսիալա (Գերմանիա):

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպել են Իսպանիայի և Անգլիայի հավաքականները, ավարտվել է Իսպանիայի՝ 2:1 հաշվով հաղթանակով:

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031