Միրզոյանը Օմանի նախարարին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի էկոնոմիկայի նախարար Սաիդ Մոհամեդ ալ Դաքրիի հետ:

Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանը, այդ նպատակով տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման և ընդլայնման կարևորությանը:

Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով դրա իրականացման միջոցով տարածաշրջանային կայունության ու տնտեսական զարգացման համար ընձեռնվող հնարավորությունները:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930