Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Դսեղի առողջության կենտրոնի բացմանը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը։

Ինչպես տեղեկացրել են նախարարությունից, Դսեղում առողջության նոր և տարածելի մոդելով կենտրոնի ստեղծման հանձնառությունն ամրագրված է Առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման գործողությունների պլանում։ Այն բուժծառայություն է մատուցելու համայնքի 4000֊ից ավելի բնակչությանը։

«Առողջապահության նախարարության և մեր կառավարության քաղաքականության ուղեծիրներից մեկը հենց այստեղ է ամփոփված` նախ ունենալ առողջության պահպանման քաղաքականություն, կանխարգելում, առողջապահական գրագիտություն, ծախսարդյունավետ միջոցներով ճիշտ և ժամանակին բուժօգնություն։ Սա մի համապարփակ գաղափար է, ջանքերի մեկտեղման լավ արդյունք, որից շահելու է մեր քաղաքացին»,- նշել է նախարարը։

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջության առաջնային պահպանման օղակի այս նոր մոդելը կնպաստի ամբուլատոր օղակի հասանելիությանը, կընդլայնի մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, կբարձրացնի պացիենտների ներգրավվածությունը և կձևավորի բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունների նոր մշակույթ։

Նա շնորհակալություն է հայտնել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Գարո Արմենին, թիմին, Լոռու մարզպետարանին, տեղական ինքնակառավարման մարմնին` համատեղ աշխատանքի համար։

Այստեղ հունիսի 1-ին մեկնարկել է պիլոտային ծրագիրը, որն անդրադառնում է բուժառուին մատուցվող առողջապահական ծառայության ողջ ընթացքին։ Նախապես ուսումնասիրվել են առկա խնդիրները, ռեսուրսները և բնակչության կարիքները։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031