Պուտինի անվտանգությունն ապահովվում է. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով։ Այս մասին Shot պարբերականին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նման մեկնաբանություն է տվել Կրեմլի ներկայացուցիչը Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի հայտարարությունից հետո՝ Ռուսաստանի առաջնորդի դեմ մահափորձի մասին:

«Կիեւի ռեժիմի բոլոր սպառնալիքներն ակնհայտ են։ Այդ պատճառով առաջին դեմքի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով», — ընդգծել Է Պեսկովը։

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ հետախուզությունը տեղյակ է Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձերի մասին, սակայն առայժմ դրանք անհաջող են եղել:

Այս մասին նա պատմել է NV պարբերականին տված հարցազրույցում։ Տեղեկատվությունը փոխանցում է СТРАНА.ua-ն:

«Դրանք եղել են, բայց, ինչպես տեսնում եք, դեռ անհաջող են», — ասել է Բուդանովը:

Բուդանովը հիշել է իր տատիկի պատմությունները, ով նույնպես ականատես է եղել Իոսիֆ Ստալինի մահվանը։

«Նա ասաց, որ մարդիկ այն ժամանակ կարծում էին, որ իրենց համար ամբողջ աշխարհը փլուզվել էր, պարզ չէր, թե ինչպես է պետք ապրել: Պուտինը իշխանության է ավելի քան 20 տարի, ուստի դա շատ նման զգացողություն կլինի: Իսկ հիմա ռուսները վախենում են կորցնել նրան, քանի որ նա իրենց կյանքի կայունության երաշխավորն է»,- հավելել է Բուդանովը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930