Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Վրաստանում ընթացող միջազգային մրցաշարում

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ և այժմ Ա խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը, որը 6 հնարավորից ունի 5 միավոր:

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սիմոն Մկրտչյանը ունեն 4.5 միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ հորիզոնականները:

Բ խմբում միանձնյա առաջատարն է Մենուա Հակոբյանը, որը հաղթել է բոլոր 6 խաղերում:

Գ խմբում միանձնյա առաջատարն է Արայիկ Յավրյանը, որը ունի 5.5 միավոր:

Մինչև 12 տարեկան տղաների խմբում առաջատարներն են Գոռ Գրիգորյանը և Արմեն Հարությունյանը, որոնք ունեն 5 միավոր: Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում միանձնյա առաջատարն է Անգելինա Միրաքյանը որը ունի 5.5 միավոր:

Մինչև 10 տարեկան տղաների խմբում միանձնյա առաջատարն է Միքայել Սարգսյանը, որը ունի 5 միավոր:

Հիշեցնենք, որ մրցաշարին Հայաստանից մասնակցում են 88 շախմատիստներ։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930