Իսպանիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ և դուրս եկավ Եվրո-2024-ի եզրափակիչ

Իսպանիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության կիսաեզրափակչում այսօր Մունխենում մրցել է Ֆրանսիայի հավաքականի հետ և 2:1 հաշվով կամային հաղթանակ տարել:

Հանդիպման հաշիվը խաղի 9-րդ րոպեին բացել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին՝ գլխի հարվածով գրավելով մրցակցի դարպասը:

21-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրել է 16-ամյա Լամին Յամալը՝ 25 մետրից կատարած փայլուն հարվածով խփելով պատասխան գնդակը:

4 րոպե անց Դանի Օլմոն առաջ է մղել իսպանացիներին և հաղթանակ պարգևել Իսպանիայի հավաքականին:

Այպիսով, Իսպանիայի հավաքականը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կխաղա Նիդերլանդներ-Անգլիա զույգի հաղթողի հետ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031