Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կոչ է արել Մբապեին հեռացնել հավաքականից

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Լեբյոեֆը կարծում է, որ ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պետք է կորցնի իր տեղը մեկնարկային կազմում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Կարծում եմ, որ մենք իրական խնդիր ունենք Կիլիանի հետ կապված: Եթե ​​վնասվածք ունես և չես կարողանում 100%-ով խաղալ, ապա ավելի լավ է ընդհանրապես չխաղաս։ Իմ կարծիքով, եթե խաղացողը կարող է տալ իր ընդունակության միայն 50%-ը, ապա նա արջի ծառայություն է մատուցում թիմին։ Մբապեն իրականում չի կարողանում ինչպես հարկն է վազել։ Նա անընդհատ կռիվ է տալիս դիմակի հետ»,- ​​Լեբյոֆի խոսքերը մեջբերում է Get French Football News-ը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 9-ին ժամը 23։00-ին կկայանա Եվրոպայի 2024 թվականի առաջնության առաջին՝ Իսպանիա-Ֆրանսիա կիսաեզրափակիչը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30