ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել է

Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել է։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին Թբիլիսիում ԵՄ ընդլայնմանը նվիրված համաժողովի ժամանակ։

«Ցավով պետք է նշեմ, որ ԵՄ առաջնորդները համաձայնել են կասեցնել Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը։ Դա հստակ ասված է Եվրոպական խորհրդի զեկույցներում»,-ասել է Գերչինսկին։

Դեսպանը խոսել է պաշտպանության ոլորտում պետությանն աջակցելու համար նախատեսված 30 մլն եվրոն սառեցնելու ԵՄ որոշման մասին։

«Եվ սա միայն առաջին քայլն է, կլինեն նաև ուրիշ որոշումներ։ Մեր անմիջական օգնությունը Վրաստանի կառավարությանը կկրճատվի, և մենք կձգտենք այդ ուղղակի օգնությունը տեղափոխել քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների վրա: Այդ մասին հայտարարվել է Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպումից հետո», — ասել է Գերչինսկին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031