Հայաստանն ԱՄԷ-ին առաջարկել է մասնակցել Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և Արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները, արտահանման խթանմանը, որակի ստանդարտացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել են այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ որպես համաներդրող։

Ներկայացնելով Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։

Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30