Մարզիչն այլընտրանք չունի, Ռոնալդուն միշտ պետք է խաղա․ Շիրեր

«Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ալան Շիրերը մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի մարզչական շտաբի որոշումը՝ 39-ամյա Կրիշտիանու Ռոնալդուին խաղադաշտ մեկնարկային կազմում դուրս բերելու վերաբերյալ։

«Չեմ կարծում, որ Ռոբերտո Մարտինեսն ընտրության հնարավորություն ունի այս հարցում։ Մարզիչն այլ տարբերակ չունի, եթե Կրիշտիանուն պատրաստ է, ուրեմն պետք է միշտ խաղա։ Սա հավանաբար կանոն է»,- Շիրերի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Հիշեցնենք, որ 39-ամյա ռմբարկուն ԵՎՐՈ-2024-ի շրջանակում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30