Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայի դեսպանին՝ ԵՎՐՈ-ում Դեմիրալի սկանդալային ժեստի պատճառով

Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է Բեռլինում Թուրքիայի դեսպանին՝ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի ցուցադրած «Գորշ գայլերի» ժեստի պատճառով, որը խաղացողը ցուցադրել էր Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակիչի Ավստրիայի դեմ հանդիպման ժամանակ (1:2), հայտնում է ТАСС-ը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Դեմիրալի նկատմամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս օրերին ևս Գերմանիայում է և պատրաստվում է ներկա գտնվել Նիդերլանդների դեմ քառորդ եզրափակիչի հանդիպմանը։

Նիդերլանդներ-Թուրքիա հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին։ Խաղը ժամը 23։00-ին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031