Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱՄՆ-ին Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, շնորհավորելով Միացյալ Նահանգներին Անկախության օրվա առթիվ, երկու երկրների միջև հարաբերություններում երկկողմ երկխոսությունը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի վերափոխվելը կարևոր հանգրվան է համարել։

Ալեն Սիմոնյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավոր Անկախության օր, Ամերիկա։ 2024 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ երկխոսության վերափոխումը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի՝ նշանակալից հանգրվան է երկու երկրների միջև հարաբերություններում։ Այս քայլը նպատակ ուներ ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում և ամրապնդել երկու երկրների միջև կապերը», — իր գրառման մեջ ընդգծել է ԱԺ նախագահը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և ԱՄՆ օրենսդիրները կաջակցեն երկու երկրների կառավարություններին՝ իրականացնելու հավակնոտ ծրագրեր, որոնք համահունչ են Ազատության և Միասնության արժեքներին:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031