5 բնակելի տարածքներ նվիրվեցին այդ տարածքներում բնակվող քաղաքացիներին

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում բնակելի տարածքներ նվիրելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշված է. որ Պետական գույքի կառավարման կոմիտե են մուտքագրվել տեղաբնակ քաղաքացիների դիմումներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով:

Ընդհանուր հաշվով նախագծով առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 5 բնակելի տարածքներ, 5 ընտանիքներ (7անձիք):

Նախագծի ցանկում ընդգրկվել են Նոր Նորք, Մոլդովական փողոց 29/1 շենք, Շիրակի փողոց, 2ա շենք (Շիրակի փողոց թիվ 2/32 շենք), ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գյուղ Քարագլուխ, 6-րդ փողոց, շենք 4 և ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 շենք հասցեների բնակելի տարածքները:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30