Վարչապետի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար։

Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է վարչապետը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մելիքսեթյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ», — ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնն ավելի վաղ զբաղեցնում էր Ավետ Պողոսյանը։ Վերջինս վարչապետի որոշմամբ հուլիսի 3-ից ազատվել էր պաշտոնից։

Պողոսյանը ԲՏԱ փոխնախարար էր նշանակվել 2022 թվականի հունիսին, իսկ մինչ այդ նա 2019 թվականից Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930