Ալբանիայի հավաքականը 3-րդ տուգանքն է ստացել Եվրո-2024-ում․ պատճառը երկրպագուների պահվածքն է

ՈՒԵՖԱ-ի էթիկայի և կարգապահական հանձնաժողովը որոշել է տուգանել Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիային (FSHF) 86500 եվրոյի չափով Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Իսպանիայի հետ խաղում (0:1) իր ազգային հավաքականի երկրպագուների պահվածքի համար:

Այս մասին հայտնում է CNA-ը։

Ընդգծվում է, որ FSHF-ն տուգանվել է, քանի որ Ալբանիայի հավաքականի որոշ երկրպագուներ առարկաներ են նետել խաղադաշտ, անընդունելի հաղորդագրություններ տարածել և կրակ վառել։ Բացի այդ, թիմի երկրպագուներից մեկը խաղի ընթացքում վազել է խաղադաշտ։

Ալբանիայի հավաքականի համար այս տուգանքը երրորդն է Եվրո-2024-ում։ Նախկինում ՈՒԵՖԱ-ն տուգանել էր FSHF-ին 37,375 եվրոյով՝ Իտալիայի հետ խմբային փուլի 1-ին տուրի խաղում երկրպագուների պահվածքի համար և 47,500 եվրո՝ Խորվաթիայի հետ 2-րդ տուրի խաղի արդյունքներով։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031