Պատրաստ ենք մեկ ամսում ամբողջացնել ու կնքել խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայում իր գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ խոսելով նաև տարածաշրջանային գործընթացներից․

«Ադրբեջանի հետ գրեթե ամբողջացրել ենք խաղաղության համաձայնագրի սևագրի տեքստը։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել այդ ամենը և կնքել խաղաղության պայմանագիր։ Չենք կարող նույնն ասել Ադրբեջանի մասին։ Ես հավատում եմ, որ իրական հնարավորություն ունենք փակել Հվ․ Կովկասի կոնֆլիկտի էջը՝ խաղաղություն բերելով մեր տարածաշրջանին։ Այդ խաղաղությունը օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների ու ժողովուրդների համար», — նշել է Միրզոյանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031