Խոնարհվում ենք հերոսների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ կերտելու խաղաղ ապագա. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղերձ է հրապարակել, որում ասվում է.

«Այսօր նշում ենք ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 80-րդ տարեդարձը՝ որպես համամարդկային արժեքների պաշտպանության խորհրդանիշ։ Հայ ժողովուրդը վճռական մասնակցություն է ունեցել այդ պայքարում. ավելի քան կես միլիոն հայ է մասնակցել պատերազմին, որից արհավիրքին զոհ է գնացել շուրջ 300 հազարը։

Պատերազմի մեկնարկից ի վեր Երևանը, ԽՍՀՄ մյուս քաղաքների հետ միասին, լծվել է հաղթանակը կռելու դժվարին գործին՝ ռազմաճակատի կարիքների համար ապահովելով կապի սարքեր, զինամթերք, ռադիոտեխնիկա, բժշկական միջոցներ և այլն։ Հայ ժողովրդի հարյուրավոր զավակներ են արժանացել ԽՍՀՄ բարձրագույն կոչումների։ Հայերը մարտնչել են նաև արևմտյան ճակատներում, պարտիզանական և ընդհատակյա շարժումներում՝ հերոսանալով դաժան կռիվներում և անձնուրացության ու քաջության օրինակ ծառայելով։

Այսօր աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, որտեղ փոքր պետությունների ուղեկիցն են զգոնությունը, դիմադրունակությունն ու կամքը։ Մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն ու ապահով միջավայր, որտեղ պատերազմը փոխարինված է փոխադարձ հարգանքով, հանդուրժողականությամբ ու անվտանգությամբ։

Խոնարհվում ենք հերոսների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ կերտելու խաղաղ ապագա»:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031