Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ առկա է եղել վառելիքի արտահոսք

Հունիսի 27-ին՝ ժամը 00:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 54Բ շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են Opel (վարորդ՝ Ռ. Գ.), BMW (վարորդ՝ Ա. Ս.) և Nissan (վարորդ՝ Գ. Ղ.) մակնիշների ավտոմեքենաները. արգելափակված քաղաքացի չկա:

Փրկարարները հոսանքազրկել են Opel և BMW մակնիշների ավտոմեքենաները և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031