ՊՆ–ն նախատեսում է փոխել եղբայրների կողմից նույն զորամասում ծառայելու պայմանները

«Կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթների համաձայն նախատեսվում է հստակեցնել եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու պայմանները»,-այսօր՝ հունիսի 25-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց փոխնախարար Արման Սարգսյանը:

««Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառությունը անցկացնող քաղաքացիների համար՝ ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, կամ առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու պատճառով տարկետման հիմք ձեռք բերելու դեպքում՝ սահմանվում է նրանց նկատմամբ օրենքով սահմանված տուժանքը չկիրառելու պայմանը, ռազմաուսումնական հաստատություն ավարտած սպայական կազմից զինծառայողին հատկացված ծառայողական բնակարանը որպես սեփականություն տրամադրելու իրավունք է սահմանվում նաև մարտական գործողություններին մասնակցելու, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում։

Օրենքում փոփոխություններ կատարելու այդ եզրափակիչ և անցումային դրույթները սահմանող 34 հոդվածի 3-րդ մասով նախատեսվել է զինծառայողին չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի հատուցման տրամադրման համար նախկին զինծառայողների կողմից ներկայացված դիմումներով վարչարարության իրականացում։

Այս վարչարարության իրականացումը ներկայումս նախատեսված է 30 օրյա ժամկետում․ այստեղ ցանկանում ենք փոփոխություն իրականացնել և սահմանել 30 օրյա ժամկետ, որը հնարավորություն կտա հարցումներ իրականացնել և՛ արխիվ և՛ զորամասեր, և հնարավոր չի լինում իրականացնել, ինչպես նաև վճարումներն իրականացնել ըստ տարիների հերթականության և պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին։

Գործող օրենսդրությամբ՝ երբ երկրորդ եղբայրը զորակոչվում է բանակ, իրեն հնարավորություն է ընձեռված դիմել, և թույլատրվում է իրեն ծառայել իր եղբոր մոտ՝ նույն զորամասում։

Այդ ժամկետը, երբ որ 17 ամսից ավելի է, օրենսդությունը թույլ չի տալիս, որ 17-րդ ամսից հետո եղբայրը ծառայի եղբոր մոտ, և այստեղ մենք ժամանակն ենք ավելացնում, որպեսզի կարողանան երկու եղբայրները միասին ծառայություն իրականացնել։

Սա, ըստ էության, բարելավող նորմ է ծառայողների համար։

Եթե քաղաքացին զոհվածի եղբայր է, կամ՝ որդի, ապա «Պատիվ ունեմ» ծրագրից դուրս գալու դեպքում պետությունը ինչքան որ քաղաքացու համար վճարել է, դրա դիմաց որևէ պահանջ քաղաքացուն չի ներկայացնելու։ Բացի այդ՝ նաև մենք ունենք մարտական գործողությունների ընթացքում, եթե ինքը տարկետման իրավունք է ձեռք բերել առողջական վիճակի պատճառով, մարտական գործողություններին մասնակցող՝ որպես ոչ պիտանի մենք ունենք նաև օրենքում «ժամանակավորապես ոչ պիտանի» հասկացությունը, նույն դրույթը տարածում ենք նաև տվյալ խմբի քաղաքացիների վրա։ Այս դրույթը տարածում ենք նաև մեր ռազմաուսումնական հաստատություններն ավարտած զինծառայողների համար»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30