Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Լիտվայի և ՀՀ ԱԳՆ-ների միջև ԵՄ-ին առնչվող հարցերի շուրջ համագործակցության մասին

Հայաստանի և Լիտվայի արտգործն ախարարների հանդիպմանը հաջորդել է «Լիտվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև Եվրոպական Միությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

Արարատ Միրզոյանը նաև գրառում է կատարել Լիտվայի ԱԳՆ հյուրերի մատյանում՝ հույս հայտնելով, որ իր այցը նոր լիցք կհաղորդի թե՛ Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերություններին, թե՛ ԵՄ ձևաչափով համագործակցությանը։

Ավելի վաղ կայացել էր Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել էր հարցերի լայն շրջանակ թե’ երկկողմ ու ԵՄ ձևաչափով համագործակցության, թե’ տարածաշրջանային թեմաների համատեքստում։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031