ՔԿԾ-ն մեկնաբանել է «Արմավիր» ՔԿՀ-ում ծեծկռտուքի մասին լուրերն ու նշել՝ ինչու է ազատվել վարչության պետը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հերքում է տարածել մամուլում տարածված այն տեղեկության վերաբերյալ, թե «Արմավիր» ՔԿՀ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել։

««Հրապարակ» օրաթերթում զետեղվել է ««Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել․ բաժնի պետն ազատվել է» վերտառությամբ հոդված։

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ հոդվածում ներկայացված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում «ռազբորկա» կամ ծեծկռտուք տեղի չի ունեցել, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանը հունիսի 18-ին ազատվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ», — նշված է ՔԿԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրաթերթում հրապարակված հոդվածի համաձայն՝ անցած շաբաթ «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի: Արդյունքում պաշտոնից ազատվել է քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ Էդիկ Անդրյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30