Զախարովան՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հարցի մասին

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և դա արել է բացահայտ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմը քննարկում է Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու թեման։

«Գիտեք, ես չեմ տեսել՝ արդյոք հայ-ադրբեջանական շփումների ժամանակ բարձրացվե՞լ է Ռուբեն Վարդանյանի, ով ՀՀ քաղաքացի չէ, ադրբեջանական բանտում գտնվելու հարցը։ Հիմա, եթե դուք ինձ տրամադրեք այս տեղեկատվությունը, ինձ համար շատ հետաքրքիր և օգտակար կլինի իմանալ դրա մասին: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և դա արել է բացահայտ։ Ուստի, նման հարցերը պետք է ուղղվեն Բաքվին ու Երեւանին»,- ասել է Զախարովան։

Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է։

Ես չեմ տեսել` արդյոք բարձրացվում է Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հարցը հայ–ադրբեջանական շփումների ժամանակ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից. «Կարծում եմ, որ այս հարցը պետք է հղեք Երևանին և Բաքվին»։

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ հանդես է եկել եռակողմ համաձայնագրերի իրականացման օգտին, որոնց առանցքային բաղադրիչը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30